Թբիլիսիում Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Մալգորզետա Գոշևսկային թույլ չեն տվել տեսակցել ներկայումս կալանավայրում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Մալգորզետա Գոշևսկային մերժում են տեսակցել նշված անձանց՝ Վրաստան կատարած այցի ընթացքում։
«Ինձ հնարավորություն չտրվեց տեսնելու, թե ինչ վիճակում են նրանք։ Հենց այն փաստը, որ երկրի նախագահը և ամենամեծ ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի տնօրենը բանտարկված են, չի խոսում այս երկրի օգտին»,- ասել Գոշևսկայան։
Վերջինս հավելել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս այցելել է Վրաստանում գտնվող այլ բանտարկյալների, սակայն այս անգամ իրեն մերժել են՝ պատճառաբանելով, որ ինքը նրանց ազգականը չէ և Վրաստանի խորհրդարանի անդամ չէ։