Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա
copy image url

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա

Արտաքին 2 տարի առաջ - 19:51 05-11-2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր գլխավորած պատվիրակության հետ միասին կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Վրաստանի խորհրդարանի ղեկավարի այցը տեղի կունենա նոյեմբերի 5-ից 12-ը։

Հաղորդվում է, Պապուաշվիլին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի, օրենսդիր մարմնի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ։ Բացի այդ հանդիպում է նախատեսվում նաև Ճապոնիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։

Այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը կհանդիպի նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։