Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը կորուստ ունի Աշխարհի 2022 թ․ առաջնությունից առաջ։
Մունդիալին չի մասնակցի ազգային թիմի և «Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը։ Լուրը հաստատել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Չիլուելը մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 1 ամիս։