Ավանեսյանը եւս մի արսենթորոսյանական կադրից կազատվի
copy image url

Ավանեսյանը եւս մի արսենթորոսյանական կադրից կազատվի

Ներքին 2 տարի առաջ - 12:09 05-11-2022
Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախկինի կադրերից ազատվելու քաղաքականությանը։ Ներկայացրել էինք մի ծավալուն ցանկ, որը ընդլայնվում է։

Եւ ահա, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսված է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Այդ կառույցը 2014թ ղեկավարում է Ալեքսանդր Բազարչյանը, ով շատ ջերմ հարաբերություններ ունի Արսեն Թորոսյանի հետ։ Եւ քանի որ հարմար առիթը ստեղծվել է, Ավանեսյանը որոշել է նաեւ Բազարչյանից ազատվել՝ վերջինիս հասկացնելով, որ ֆավորիտ թեկնածու չէ։

Փորձեցինք Ալեքսանդր Բազարչյանից ճշտել, թե ինչով է պայմանավորված մրցույթի հայտարարումը, արդյոք իր պաշտոնավարման ժամկետն ավարտված է և մասնակցելո՞ւ է մրցույթին։

Բազարչյանն ասաց, որ իր հետ հարցազրույցի համար, նաև մրցույթի մասին տեղեկություն ստանալու համար պետք է դիմենք առողջապահության նախարարություն։

Հարցին, թե մասնակցելո՞ւ է մրցույթին, Բազարչյանը պատասխանեց․ «Որքան գիտեմ, տնօրենի մրցույթը դեռ հայտարարաված չէ։ Զանգեք՝ առողջապահության նախարարությանը հետ ճշտեք»։

Փորձեցինք նաև կապ հաստատել առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հետ, սակայն նրան ուղղված մեր զանգերը մնացին անխատասխան։