Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող փամփուշտներ և թմրանյութ
copy image url

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող փամփուշտներ և թմրանյութ

Ներքին 2 տարի առաջ - 18:32 04-11-2022
Նոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։ Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով, և դանակ։ Դեպքերի վերաբերյալ բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված