Ռուսական «Ալանիայի» ֆուտբոլիստ Արթուր Գալոյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից։ Այս մասին հայտնում է ռուսաստանաբնակ լրագրող Արարատ Մամբրեյանը։
23-ամյա կիսապաշտպանը ապրիլին ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն ազգային թիմի կազմում հանդիպումների չի մասնակցել։
Գալոյանը հաջող մրցելույթներ է ունենում «Ալանիայում», ինչի շնորհիվ թիմը գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։
Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ազգային հավաքականը ներկայում գլխավոր մարզիչ չունի․ հրավերներն ուղարկում է ՀՖՖ-ն։