Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ

Ներքին 2 տարի առաջ - 14:17 03-11-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվում է։

«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության ոլորտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների անունից պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթ այս հարցի վերաբերյալ», - ասել է նա։