Ռուսաստանն ունի լծակներ ազդելու հակամարտող բոլոր կողմերի վրա․ Ֆյոդոր Վոյտոլովսկի
copy image url

Ռուսաստանն ունի լծակներ ազդելու հակամարտող բոլոր կողմերի վրա․ Ֆյոդոր Վոյտոլովսկի

Ներքին 2 տարի առաջ - 23:29 02-11-2022
Պետրոս Ղազարյանի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին է։ Հարցազրույցի ընթացքում Վոյտոլովսկին խոսել է Սոչիում ընդունված հայտարարության, և հայ-ռուսական, ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։

«Հայտարարության մեջ պարունակվող ամենակարևոր բանը կողմերի պարտավորությունն է, որը հուսով եմ կպահպանվի՝ չսպառնալ միմյանց ուժով և ուժ չկիրառել միմյանց նկատմամբ։ Սա լուրջ հռչակագիր է, այստեղ հարցն արդեն դրա կիրառման մեջ է։ Ես այն բանի վրա ուշադրություն կդարձնեի, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը պահպանվում է, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, ընդհանուր առմամբ, ստանում են զարգացումների որոշակի շարունակություն։ Սակայն, այդ հռչակագրից բեկումներ ակնկալել պետք չէր։

Այստեղ եռակողմ ձևաչափով նման երկխոսություն վարելու արժեքն արդեն իսկ բարձր է և այն, որ թե երկկողմ, թե եռակողմ ձևաչափով բոլոր երեք կողմերը հնարավորություն ունեն քննարկել այդ ամենասուր և ամենացավոտ հարցերը, մշակել լուծումներ գտնելու ինչ-որ բանալիներ։ Դա արդեն կարևոր է»։

Հարցին, թե Ռուսաստանն ո՞ւնի լծակներ, որպեսզի պահպանի այն, ինչ նշված է հայտարարության մեջ Վոյտոլովսկին նշեց, որ այդպիսի լծակներ կան, դրա մասին է վկայում ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում և հակամարտության բոլոր կողմերի վրա ազդելու քաղաքական-դիվանագիտական, տնտեսական և այլ գործիքների առկայությունը։

Դրան հետևեց հարցազրուցավարի մյուս հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ խախտում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, Վոյտոլովսկին ընդգծեց, որ իրոք ադրբեջանական կողմից խախտումներ և գնդակոծություններ եղել են, նաև շեշտեց, որ հայկական կողմից էլ են պատասխան գործողություններ եղել։ «Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը հիմնված էր Թուրքիայի աջակցության վրա, ԱՄՆ-ի լուռ աջակցության վրա»։

Վոյտոլովսկին համոզմունք հայտնեց, որ խաղաղ կարգավորումը երկար, տքնաջան գործընթաց է, որտեղ լինում են խափանումներ, լինում են անկումներ, նոր մոդելների որոնում, նորից խափանումներ, նորից անկումներ։

«Փաստորեն հիմա պատը դնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները և Արևմուտքը։ Ռուսաստանը չի սահմանել պատժամիջոցներ և սահմանափակումներ։ Ի վերջո դրանք սկսվեցին կիրառվել մինչև 2014 թվականը։ Իրականում տարիների ընթացքում այդ լարվածությունը մեծացել է։ Միացյալ Նահանգները իր գործողություններում շատ պրագմատիկ են հիմա»,- ասաց Վոյտոլովսկին պատասխանելով այն հարցին, թե ոչ ոք այս դարում չէր մտածի հնարավոր է նորից Սառը պատերազմ, նորից պատ։

Ամենից շատ դիտված