Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է․ իտալացի լրագրող
copy image url

Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է․ իտալացի լրագրող

Սպորտ 2 տարի առաջ - 23:19 02-11-2022
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Բիասինը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային որակները։

Հեղինակն ընդգծել է հայ ֆուտբոլիստի ինտելեկտը․

«Նախորդ մրցաշրջանում «Ինտերի» փոխարինող կազմի ֆուտբոլիստները մեկնարկային կազմի հավակնորդներ չէին, բայց այս տարի թոփ մակարդակի խաղացողներ են համալրել թիմը:

Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով առանցքային ֆուտբոլիստ էր «Ռոմայում» և նրա ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»,- ասել է Բիասինը SportMediaset-ի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված