Հեղափոխությունից չորս տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով. Փաշինյան
copy image url

Հեղափոխությունից չորս տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով. Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 10:58 02-11-2022
Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց 2018 թվականի հեղափոխության ժամանակ իրենց տված խոստումները:

«Ես անձամբ խոստացել էի, որ մեկ-երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնենք 35-40 տոկոսով, իհարկե, այս խոստումը լիարժեք կատարվել է», - նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով սպասում են, որ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշին:

«2022 թվականին 52 տոկոսով ավելացրել ենք բյուջեի եկամտային մասը՝ 2018-ի համեմատ», - նշեց նա: 2023 թվականի համար հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդով կամ 75,1 տոկոսով:

«Այսինքն՝ հեղափոխությունից չորս տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով», - վստահեցրեց վարչապետը: