Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի ավարտվեց
copy image url

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի ավարտվեց

Ներքին 2 տարի առաջ - 00:31 01-11-2022
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի: ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք, որ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն:



Ամենից շատ դիտված