ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցրել է ինքնատիրապետումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ Կիևին տրամադրված ռազմական օգնության վերաբերյալ նրա անշնորհակալ վերաբերմունքի պատճառով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Բայդենն ու Զելենսկին կանոնավոր հեռախոսազրույցներ են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին։ Սակայն, ըստ հեռուստաալիքի, հունիսից սկսած նրանց զրույցը տարբերվում է նախորդներից։
«Բայդենը հազիվ էր ավարտել խոսքը, որ հաստատել է ևս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային, երբ Զելենսկին սկսել է թվարկել այն լրացուցիչ օգնությունը, որն իրեն անհրաժեշտ է, բայց չի ստանում: Բայդենը կորցրել է ինքնատիրապետումը: «Ամերիկայի ժողովուրդը բավականին մեծահոգի է, նրա վարչակազմը և ԱՄՆ զինվորականները քրտնաջան աշխատում են Ուկրաինային օգնելու համար»,-ասել է Բայդենը՝ բարձրացնելով ձայնը, և Զելենսկին կարող էր մի փոքր ավելի երախտագիտություն ցուցաբերել»,- հայտնում է հեռուստաալիքը: