ՔՊ վարչության ընտրություններին պատվիրակներից 83-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին
copy image url

ՔՊ վարչության ընտրություններին պատվիրակներից 83-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին

Ներքին 2 տարի առաջ - 20:56 29-10-2022
ՔՊ վարչության ընտրություններին պատվիրակներից 83-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին․ ովքեր դուրս մնացին նորընտիր վարչությունից։ Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության անդամների ընտրությունը, որի արդյուքնում վարչության անդամներ են ընտրվել․

Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյան
Ռուբեն Ռուբինյան
Տիգրան Ավինյան
Սասուն Միքայելյան
Արայիկ Հարությունյան
Գևորգ Պապոյան
Արփինե Դանոյան
Գնել Սանոսյան
Վահագն Ալեքսանյան
Ալեն Սիմոնյան
Վաղարշակ Հակոբյան
Համբարձում Մաթևոսյան
Հայկ Կոնջորյան
Ռոմանոս Պետրոսյան


Նշենք, որ ի տարբերություն նախորդ կազմի, որը բաղկացած էր 21 անդամից, այս անգամ կուսակցության վարչությունը բաղկացած է 15 անդամից։ Նախորդ վարչության կազմից դուրս են մնացել Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Սիփան Փաշինյանը, Լիլիթ Մակունցը, Նարեկ Բաբայանը Մխիթար Հայրապետյանը, Արման Բոշյանը, Վահագն Հովակիմյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արմեն Փամբուխչյանը, Արսեն Թորոսյանը։ Փոխարենը Սասուն Միքայելյանը կրկին վարչության անդամ է։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նա չէր ընտրվել վարչության կազմում։ Վարչության անդամներից ամենաշատ ձայները ստացել է Փաշինյանը, սակայն պետք է նշել, որ քվեարկությանը մասնակցել է 1024 պատվիրակ, մինչդեռ Փաշինյանի օգտին քվեարկել են 941 պատվիրակ, սա նշանակում է, որ պատվիրակներից առնվազն 83-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին։ Առավելագույն ձայներ ստացած երկրորդ անդամը Սուրեն Պապիկյանն է, նրա օգտին քվեարկել է 809 պատվիրակ։ Վարչության ընտրված անդամներից նվազագույն ձայները՝ 386 ստացել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նորընտիր վարչությունն այս պահին գումարում է իր անդրանիկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է․ ընտրել վարչության նախագահին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի