ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: