ՔՊ վարչության կազմի ընտրությանը մասնակցել է «նախկիններից» մեկը
copy image url

ՔՊ վարչության կազմի ընտրությանը մասնակցել է «նախկիններից» մեկը

Ներքին 2 տարի առաջ - 18:17 29-10-2022
Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՔՊ համագումարը, որի ընթացքում վարչության անդամների նոր կազմն է ընտրվել։ 16 տեղի համար 48 թեկնածու էր պայքարում։

Բանն այն է, որ վարչության անդամների ընտրության քվեարկությանն այս անգամ մասնակցել է Կոտայքի մարզպետ, նախկին ՀՀԿ-ական Ահարոն Սահակյանը, ով 2016 թվականին ՀՀԿ-ի կողմից առաջադրվելով ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը։



Իսկ հեղափոխությունից հետո՝ ինչպես շատերը, «հուշիկ քայլերով» նետվել է իշխանության գիրկը ու 2021 թվականի մայիսի 27-ից կառավարության որոշմամբ ստանձնել Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Այն, որ արդեն հայտնի պրակտիկա է, որ «նախկիններից»՝ հանուն պաշտոնի դառնում են «հեղափոխական», բայց որ արդեն վարչության անդամ էլ են ընտրում՝ դա արդեն նորություն է։


Հիշեցնենք, որ Սահակյանը 2008-2012 թվականներին զբաղեցրել է «Ալֆա-Ֆարմ» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ Սահակյանը 2001-08թթ. որպես օպերլիազոր է աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում։

Ամենից շատ դիտված