Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ արցախցիներն ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն․ Ռուբեն Վարդանյան
copy image url

Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ արցախցիներն ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն․ Ռուբեն Վարդանյան

Ներքին 2 տարի առաջ - 14:29 27-10-2022
Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»,- գրել է Վարդանյանը:

Ամենից շատ դիտված