Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգել Պուտինին. Կրեմլն արձագանքել է
copy image url

Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգել Պուտինին. Կրեմլն արձագանքել է

Արտաքին 2 տարի առաջ - 17:12 25-10-2022
Ռուսաստանը պատրաստ է խոսել ԱՄՆ-ի, այլ երկրների եւ Հռոմի պապի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի լուծումներ գտնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ջո Բայդենին՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը։ Մակրոնը նաեւ անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

«Եթե այս ամենը համահունչ է հնարավոր արդյունքներ գտնելու իրական ջանքերին, ապա դա կարելի է դրական գնահատել։ Բայց, մյուս կողմից, այս հայտարարության մեջ ոչինչ չի ասվում, որ ինչ-որ մեկը պետք է զանգի Զելենսկուն եւ զբաղվի օրենսդրական հարցերով։ Զելենսկին արգելել էր ռուսական կողմի հետ որեւէ բանակցություն վարել»,-ասել է Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք այս ամենը քննարկել ամերիկացիների, ֆրանսիացիների եւ պոնտիֆիկոսի հետ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը բաց է բոլոր շփումների համար»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված