Նախագահ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին տեղեկատվական ահաբեկչության եւ Իրանում անկարգությունների կազմակերպման մեջ
copy image url

Նախագահ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին տեղեկատվական ահաբեկչության եւ Իրանում անկարգությունների կազմակերպման մեջ

Արտաքին 2 տարի առաջ - 14:30 25-10-2022
ԱՄՆ-ը պատժամիջոցների անարդյունավետության պատճառով սկսել է «տեղեկատվական ահաբեկչություն» կիրառել, ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ը արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն գործում։ Ուստի սկսել է այլ մեթոդներ օգտագործել... Տեղեկատվական ահաբեկչությունը գլխավոր փորձանքն է»,- ասել է Ռայիսին Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների տեղեկատվական գործակալությունների կազմակերպության (OANA) գլխավոր վեհաժողովում, որը տեղի է ունենում Թեհրանում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն է, մասնավորապես, անկարգություններ կազմակերպել Իրանում, բայց հաշվակը ճիշտ չի արել։

Ամենից շատ դիտված