Պեսկովը հայտնել է, թե ինչու է Պուտինը հաճախ շփվում Էրդողանի հետ
copy image url

Պեսկովը հայտնել է, թե ինչու է Պուտինը հաճախ շփվում Էրդողանի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 17:02 24-10-2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը հաճախակի շփվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական «Риа Новости» լրատվական գործակալությունը, Պեսկովն ընդգծել է, որ Անկարան իր դիրքով տարբերվում է Փարիզից և Բեռլինից։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան մշտապես հայտնել է ռուս-ուկրաինական պատերազմում իր միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին։ Վերջինս նաև հիշեցրել է, որ Անկարայի միջնորդական ջանքերը բազմիցս բարձր են գնահատվել Վլադիմիր Պուտինի կողմից։

«Բացի այդ, մենք շատ լայն առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, տարբեր խոշոր նախագծեր են իրականացվում»,- հայտարարել է Պեսկովը։ Նրա համոզմամբ՝ այս ամենը նպաստում է, որ պետությունների ղեկավարները հաճախ շփվեն միմյանց հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Պուտինը ավելի քիչ շփումներ է ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցի հետ։

«Ինչ վերաբերում է պարոն Մակրոնին և պարոն Շոլցին, պարզապես վերջին շրջանում նրանք ցանկություն չեն ցուցաբերում ինչ-որ կերպ լսել ռուսական կողմի դիրքորոշումը և մասնակցել միջնորդական ցանկացած ջանքերի։ Այդ պատճառով նրանց հետ շփումներն ավելի քիչ են»,- եզրափակել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան