Էրիկ Ալեքսանյանին կալանավորել են նրան լռեցնելու համար․ փաստաբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:22 24-10-2022
Էրիկ Ալեքսանյանն այժմ կալանավայրում է գտնվում այն պատճառով, որ իրականացրել է իր օրինական, մասնագիտական գործունեությունը։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց փաստաբան Ժիրայր Ղարագյուզյանը։

«Անձի նկատմամբ ամենախիստ բացառիկ խափանման միջոցը կիրառելի է այն դեպքում, երբ առկա են քրեական դատավարությամբ նախատեսված 3 հիմքերից մեկը։ Օրինակ՝ անձին մեկուսացնում են հասարակությունից, որոպեսզի կանխեն նրա փախուստը, կամ նրա կողմից հնարավոր ապօրինի միջամտությունը՝ ապացուցման գոծընթացին, կամ որպեսզի նա չկատարի օրենքով արգելված նոր արարք։

Այսինքն, առավել քան ակնհայտ է, որ տվյալ դեպքում, հաշվի առնելով Էրիկ Ալեքսանյանի անձը, ավելի քան ակնհայտ է դառնում, որ օբյեկտիվ իրականության մեջ այս հիմքերից որևէ մեկը գոյություն ունենալ չի կարող»,- ասաց փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ տվյալ դեպքում խոսքը գնում է օրենսդրությամբ չնախատեսված հիմքով կալանքի հետ։

«Առավել քան վստահ եմ, որ այդ կալանքի հիմքն անօրինական ձևով նրան լռեցնելն է, խաթարելը նրա մասնագիտական գործունեությունը, փաստաբանական գրասենյակի գործունեության խափանումը։ Հասկանալի է, որ այս բոլոր կետերն էլ ապօրինի են և անձի նկատմամբ կիրառվել չեն կարող»:

Փաստաբանը վստահեցրեց, որ որևէ մեկին չի հաջողվելու խոչընդոտել Ալեքսանյանի մասնագիտական գործունեությունը։

Ամենից շատ դիտված