Մահացել է Red Bull-ի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը
copy image url

Մահացել է Red Bull-ի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը

Արտաքին 2 տարի առաջ - 11:28 23-10-2022

Մահացել է Red Bull էներգետիկ ըմպելիք արտադրող ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը։ Նա 78 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում տալով ընկերության տարածած հայտարարությանը։

Ավստրիացի գործարարը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո. երկար ժամանակ Մատեշիցը առողջական պատճառներով չի հայտնվել հանրությանը։

Մատեշիցի ընկերությունը Ֆորմուլա 1-ի, «Լայպցիգ», «Զալցբուրգ», «Նյու Յորք Ռեդ Բուլս» ֆուտբոլային ակումբների սեփականատերն էր։

Ամենից շատ դիտված