Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները
copy image url

Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

Ներքին 2 տարի առաջ - 10:21 22-10-2022
Այս շաբաթ Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։

«Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։

Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։

Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։ Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին»- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված