ՀՀ նախագահն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ներքին 2 տարի առաջ - 18:11 21-10-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարվում է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ:

Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և ներկայացրել այն հարուստ մշակութային ժառանգությունը, որով հարուստ է մեր երկիրը: Նա Շարժայի կառավարչի անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել մյուս տարի գարնանը:

«Շարժայի մշակութային ժառանգության» օրեր փառատոնն անցկացվում է 2003 թվականից, որը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան