Կառավարությունը ցանկանում է անհատական ներդրումային պայմանագրի համակարգ ներդնել
copy image url

Կառավարությունը ցանկանում է անհատական ներդրումային պայմանագրի համակարգ ներդնել

Ներքին 2 տարի առաջ - 17:32 21-10-2022
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տնտեսության մեջ ներդնել անհատական ներդրումային պայմանագրի համակարգը, որով նպատակ ունի ապահովել ներդրումային ծրագրերի ընթացքում տնտեսական գործունեության կայուն պայմաններ և Կառավարության աջակցությունը օրենքով և հատուկ ներդրումային պայմանագրով նախատեսված ձևաչափով և ծավալով։

Հարկային օրենսգրում փոփոխություն ու լրացում կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զարգացած օրենսդրական դաշտի պայմաններում, անհատական ներդրումային պայմանագրի՝ որպես ներդրողների հետ հարաբերությունների կառուցման գործիքի կիրառումը դրական ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարությունը, անհատական ներդրումային պայմանագիրը՝ ներդրողի և Կառավարության միջև հաստատվող, նախապես սահմանված չափորոշիչներին համապատասխանող փաստաթուղթ է, որի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ ստանձնում են որոշակի պարտավորություններ և ձեռք բերում իրավունքներ, մասնավորապես՝

1․ Ներդրողը պարտավորություն է ստանձնում իրականացնելու պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեություն, կատարելու որոշակի ժամկետի ընթացքում սահմանված ծավալի ներդրումներ, ապահովելու սահմանված քանակի աշխատատեղերի ստեղծում, սահմանված նվազագույն վարձատրությամբ, ստանալով դրա համար անհրաժեշտ հարկային արտոնություններ,

2․ Կառավարությունն իր հերթին պարտավորություն է ստանձնում ներդրողին տրամադրելու հարկային արտոնություններ և ձեռք է բերում իրավունք ներդրողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման պարագայում պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

Անհատական ներդրումային պայմանագրի կողմ կարող են հանդիսանալ կազմակերպություններ, որոնց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և համապատասխանում են,

Կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝

1․ Ներդրումային ծրագրերն իրականացման ոլորտների վերաբերյալ մոտեցումները, սահմանափակումները, բացառությունները և այլն,

2․Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում առնվազն հիսուն աշխատատեղի ստեղծում՝ միջինից 15%-ով բարձր աշխատավարձով:

3․Ներդրումային ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում ներդրումները ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:

4․Ներդրումները կատարվում են ոչ ավելի, քան 5 տարվա ընթացքում, իսկ անհատական ներդրումային պայմանագիրը կարող է շարունակվել մինչև 15 տարի ժամկետով:

Կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել հետևյալ արտոնությունները․ շահութահարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում, եկամտային հարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում, ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ԱԱՀ-ից և ներմուծման տուրքերից ազատում։

Նշված արտոնություններն ու նախապատվությունները պետք է ամրագրվեն ներդրողի և Կառավարության միջև անհատական ներդրումային պայմանագրով:

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից և կտարածվի մինչև 2026 հունվարի 31-ը կնքված պայմանագրերի վրա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի