Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում, 33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com
copy image url

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում, 33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 00:20 21-10-2022
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և տեղում մահացել։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի