«Ես համոզված չեմ դրանում». Փաշինյանը՝ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մասին
copy image url

«Ես համոզված չեմ դրանում». Փաշինյանը՝ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մասին

Ներքին 2 տարի առաջ - 12:40 20-10-2022
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը, սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական․

«Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն, անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- ընդգծեց վարչապետը:

Առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։ Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և չի տևի երկու ամսից ավելի։

Ամենից շատ դիտված