Գարեջրատնից կլինիկական մահ ախտորոշմամբ հոսպիատալացվել է 57-ամյա տղամարդ. shamshyan.com
copy image url

Գարեջրատնից կլինիկական մահ ախտորոշմամբ հոսպիատալացվել է 57-ամյա տղամարդ. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 00:45 19-10-2022
Հոկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմանում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 6 հասցեում գործող «Կիլիկիա» գարեջրատնից, և որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Մելիք Ս.-ն է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված