Պորտուգալացի ֆուտբոլիստը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
copy image url

Պորտուգալացի ֆուտբոլիստը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը

Սպորտ 2 տարի առաջ - 16:40 18-10-2022
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը զգալի կորուստ ունի Աշխարհի 2022 թվականի առաջնության մեկնարկից առաջ։

Մունդիալին չի մասնակցի «Լիվերպուլի» հարձակվող Դիեգու Ժոտան։ Այս տեղեկությունը հայտնել է մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Liverpool Echo»-ի հետ զրույցում։

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում և 90-րդ րոպեին փոխարինվել։

Ժոտայի մոտ ախտորոշվել է մկանային ծանր վնասվածք, սակայն վիրահատական միջամտություն անհրաժեշտ չէ։

Հարկ է նշել, որ վնասվածքների պատճառով Մունդիալ-2022-ը բաց են թողնելու նաև Պոլ Պոգբան, Քայլ Ուոքերը, Պաուլո Դիբալան, Ռիս Ջեյմսը, Նգոլո Կանտեն, Անխել դի Մարիան, Մարկո Ռոյսը։

Ամենից շատ դիտված