Կիևում պայթյուններ են որոտացել
copy image url

Կիևում պայթյուններ են որոտացել

Արտաքին 2 տարի առաջ - 15:43 16-10-2022
Կիեւում պայթյուններ են լսվում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապ են հայտարարել:

Բացի այդ, հաղորդվում է Կիրովոգրադի մարզում պայթյունների մասին։ Ենթադրվում է, որ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հոկտեմբերի 16-ին ադային տագնապ է հայտարարվել: Նշվում է, որ օդային տագնապի մասին հայտնել են Պոլտավայի, Չերնիգովի, Չերկասկի, Չերնովիցկայայի, Օդեսայի, Իվանո-Ֆրանկովսկի, Ռովենսկի, Սումի մարզային զինվորական վարչակազմերի Telegram-ալիքներում:
Մարզերի իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ կացարաններում և փողոց դուրս չգալ։

Ամենից շատ դիտված