Լոռու պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
copy image url

Լոռու պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ներքին 2 տարի առաջ - 10:17 15-10-2022
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 37-ամյա բնակչի վարած «Զիլ» բեռնատարը:

Բեռնատարի թափքում, ցեմենտբետոնե բլոկով քողարկված, մոտ 4 խմ փայտանյութ կար: Վարորդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել Մարց գյուղի մոտակայքում:

Մեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն։