Արցախցի երեխաները բժշկական ծառայություններ կստանան Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում
copy image url

Արցախցի երեխաները բժշկական ծառայություններ կստանան Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում

Ներքին 2 տարի առաջ - 22:07 14-10-2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրում ընդգրկված երեխաները կստանան տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, կմասնակցեն կրթական և սոցիալական միջոցառումների:

Ամենից շատ դիտված