Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը տևել է երկու ժամ
copy image url

Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը տևել է երկու ժամ

Ներքին 2 տարի առաջ - 13:25 14-10-2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Ամենից շատ դիտված