Ուղիղ եթեր
Ռուսաստանը կարող է Թուրքիայում ստեղծել ամենամեծ գազային հանգույցը. Պուտին
copy image url

Ռուսաստանը կարող է Թուրքիայում ստեղծել ամենամեծ գազային հանգույցը. Պուտին

Արտաքին 2 տարի առաջ - 16:12 12-10-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով տարանցման կորցրած ծավալը կարելի է վերաուղղել դեպի Սև ծովի տարածաշրջան։ Դրա համար, ըստ նրա, հնարավոր է Թուրքիայում ստեղծել ամենամեծ գազային հանգույցը, որով կիրականացվեն մատակարարումները դեպի Եվրոպա։

Պուտինը պարզաբանել է, որ դրա համար եվրոպացի գործընկերները պետք է հետաքրքրություն ցուցաբերեն, գրում է kommersant.ru-ն։

Ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ Պուտինն ասել է, որ գազային հանգույցի ստեղծումը «տնտեսապես հնարավոր է», և դրա անվտանգության մակարդակը կլինի ավելի բարձր։

««Հյուսիսային հոսք»-երի միջով Բալթիկ ծովի հատակով տարանցման կորցրած ծավալը կարող ենք նաև տեղափոխել դեպի Սև ծովի տարածաշրջան և այդպիսով դարձնել մեր վառելիքի, բնական գազի Եվրոպա մատակարարման հիմնական ուղիները Թուրքիայի տարածքով՝ Թուրքիայում ստեղծելով Եվրոպայի ամենամեծ գազային հանգույցը»,- ասել է նա։

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներով։ Առաջիկայում նախատեսվում է նաև սկսել «Սիբիր հզորություն 2» և Մոնղոլիայում դրա շարունակության՝ «Սոյուզ-Վոստոկ» գազատարների շինարարությունը։

Ռուսական գազի մատակարարումները Եվրամիություն (ԵՄ) կրճատվել են «Հյուսիսային հոսք»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի վթարներից հետո. սեպտեմբերի 26-ին այնտեղ ճնշումը կտրուկ նվազել է։ Պարզվել է, որ պատճառը պայթյուններն են։ Թե կոնկրետ ով է իրականացրել դրանք, չի պարզվել։ Մոսկվան տեղի ունեցածը համարում է ահաբեկչություն։ Պուտինը պնդում է, որ ահաբեկչությունն իրականացվել է Եվրոպայի հետ Ռուսաստանի կապերը խզելու համար: Այժմ Ռուսաստանի Դաշնությունը ԵՄ-ին գազ է մատակարարում միայն Ուկրաինայի տարածքով՝ օրական մոտ 42 մլն խմ ծավալով, ինչպես նաև «Թուրքական հոսքի» մեկ գծով (օրական մոտ 45 մլն խմ):

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում