ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին ՌԴ ԱԴԾ-ի հրապարակած տեղեկատվության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
copy image url

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին ՌԴ ԱԴԾ-ի հրապարակած տեղեկատվության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ

Ներքին 2 տարի առաջ - 13:40 12-10-2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ամենից շատ դիտված