Ուկրաինայի բոլոր շրջաններում oրվա ընթացքում երկրորդ անգամ oդային տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնել է ուկրաինական «Strana.ua» կայքը։
Կիևի մարզում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պայթյունների սպառնալիքի մասին արտակարգ ծանուցումներ է ուղարկել:
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են նաև Դնեպրոպետրովսկի շրջանում նոր պայթյունների մասին։ Նախնական տվյալներով՝ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։
Ավելի վաղ հաղորդվել էր Կիևի, Օդեսայի, Վիննիցայի, Խմելնիցկի և Նիկոլաևսկի մարզերում, ինչպես նաև Ռովնոյում և Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին: «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը նաև հայտնել է, որ առավոտյան Զապորոժիեում առնվազն 16 պայթյուն է որոտացել, քաղաքի մի քանի շրջաններում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ հայտնի է դարձել Զապորոժիեում նոր պայթյունների մասին։