Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Մեջլիսի փոխնախագահ
copy image url

Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Մեջլիսի փոխնախագահ

Արտաքին 2 տարի առաջ - 15:44 11-10-2022
Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բերեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում հանդիպել է Մեջլիսի փոխնախագահ Աբդոլռեզա Մեսրիի հետ:

Իրանցի պաշտոնյան մատնանշել է երկու ժողովուրդների դարավոր կապերն ու ընդգծել, որ երկկողմ բարեկամական ու ջերմ փոխառնչությունները կշարունակվեն:

Իրանի Մեջլիսի փոխնախագահը կարևորել է հատկապես տնտեսական ոլորտում միմյանց փոխլրացնող հնարավորություններից օգտվելը: Մեսրին շեշտել է, որ Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի