Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան անփոխարինելի է ԵՄ-ի և եվրոպական տարածաշրջանի համար. Էրդողան
copy image url

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան անփոխարինելի է ԵՄ-ի և եվրոպական տարածաշրջանի համար. Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 10:14 11-10-2022
Աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս Թուրքիայի անփոխարինելիությունը եվրոպական մայրցամաքի համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան անփոխարինելի է Եվրամիության և եվրոպական տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները բարձր են գնահատել Անկարայի միջնորդական դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում։

Ամենից շատ դիտված