Լեհաստանի ԱԳՆ-ն հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը
copy image url

Լեհաստանի ԱԳՆ-ն հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը

Արտաքին 2 տարի առաջ - 09:38 11-10-2022
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը:

«Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել այն կոմերցիոն և ազնիվ ճանապարհով»,- վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն»,-նշվում է հաղորդագրության տեքստում:

Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար լինել կամ նույնիսկ անհնար: