Պայթյունը տեղի է ունեցել հյուրատանը՝ առանց հրդեհի բռնկման. 2 քաղաքացի այրվածքներ է ստացել
copy image url

Պայթյունը տեղի է ունեցել հյուրատանը՝ առանց հրդեհի բռնկման. 2 քաղաքացի այրվածքներ է ստացել

Ներքին 2 տարի առաջ - 11:56 09-10-2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։

Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ամենից շատ դիտված