Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, եւ ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին:
Արցախցիներին հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են իրականացնում։