Նուբարաշենում 41-ամյա կնոջը սպանած, ապա նռնակ պայթեցրած կասկածյալը կալանավորվել ու տեղափոխվել է բանտ․ shamshyan.com
copy image url

Նուբարաշենում 41-ամյա կնոջը սպանած, ապա նռնակ պայթեցրած կասկածյալը կալանավորվել ու տեղափոխվել է բանտ․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:00 08-10-2022
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 6-ին՝ Նուբարաշենի իր բնակարանում, առանձնակի դաժանությամբ 41-ամյա Աստղիկ Մկրտչյանին սպանելու մեջ:

Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի, սակայն նրան ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցալյանի և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզի Գրիբայեդով գյուղում՝ վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել էին, որի ժամանակ նա պայթեցրել էր մարտական նռնակ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը։

Ոստիկաններն իմանալով, որ հնարավոր է՝ նա զինված է, տարհանել են բնակիչներին, ապա բանակցություններ վարել, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահներին։

Մինչ ոստիկանները բանակցություններ էին վարում, կասկածյալը մարտական նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում տան ննջասենյակում եղած գույքն ու տան պատուհանների ապակիները կոտրվել են։

Պայթյունից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մտել են այդ տուն և, մինչ նա փորձում էր այլ գործողություններ կատարել, նրան վնասազերծել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մամիկոնյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Առավոտ շուտ իմացանք, որ Մեսրոպը Սովետաշենում կնոջը առանձանակի դաժանությամբ սպանել էր, ու դիմել փախուստի։ Ոստիկանները, երևի, տեղեկություններ են ստացել, որ ինքը գտնվում է գյուղում։ Ու ոստիկաններ էին եկել ոչ միայն Վաղարշապատից ու Արմավիրի մարզից, այլ նաև Երևանից։ Էն տեսանք, որ ոստիկանները նրան համոզում էին, որ հանձնվի։ Մեկ էլ որոշ ժամանակ անց ուժեղ պայթյունի ձայն լսեցինք, ու տան ապակիները կոտրվեցին։ Էդ ժամանակ մի քանի ոստիկաններ մտան ու իմացանք, որ կարողացել են, թեպետ իրենց կյանքը վտանգել, բայց հմուտ ձևով վնասազերծել են Մոսրոպին»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կնոջն սպանած և մարտական նռնակ պայթեցրածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գևորգյանն է, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի հավանդանոցի բժիշկների հեթապահ խումբը։

Բարեբախտաբար՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Մ․ Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան