Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իրանը
copy image url

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իրանը

Արտաքին 2 տարի առաջ - 09:24 08-10-2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս Իրանում գտնվող քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս արագ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալության ռիսկերը»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալների համաձայն՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները ենթարկվում են կալանքի և անարդար դատաքննության ռիսկերի։

«Այս համատեքստում Իրանում ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները շատ սահմանափակ են»,- հայտարարել են գերատեսչությունում: