ԱՊՀ երկրների ղեկավարները, Ալիեւից եւ Տոկաեւից բացի, Պուտինի հետ հանդիպմանը ժամանել են Aurus-ներով
copy image url

ԱՊՀ երկրների ղեկավարները, Ալիեւից եւ Տոկաեւից բացի, Պուտինի հետ հանդիպմանը ժամանել են Aurus-ներով

Արտաքին 2 տարի առաջ - 21:41 07-10-2022
ԱՊՀ երկրների ղեկավարները, Ալիեւից եւ Տոկաեւից բացի, Պուտինի հետ հանդիպմանը ժամանել են Aurus-ներով,գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման վայրը Կոնստանտինովսկու պալատն է։ Առաջինը ժամանել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով նախընտրել է Mercedes մեքենան։ Նրան հաջորդել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը՝ բոլորը Aurus-ով։ Նրանց օրինակին հետեւել են Տաջիկստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը եւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Maybach է ընտրել։

Ամենից շատ դիտված