Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 2 տարի առաջ - 18:38 04-10-2022
Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին 2 պատերազմներին։

Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում.
Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։

Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին»,- գրել է նա։