Ոչ թե «դավաճան», այլ «փրկիչ»․ մեկնարկել է պետական տեռորի երկրորդ փուլը
copy image url

Ոչ թե «դավաճան», այլ «փրկիչ»․ մեկնարկել է պետական տեռորի երկրորդ փուլը

Ներքին 2 տարի առաջ - 15:00 04-10-2022
Oragir.news-ի տեղեկություններով, վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի քան 100 հազար մարդու կամ «повестка» են ուղարկել, կամ զանգել զինկոմիսարիատից և պահանջել ներկայանալ եռամսյա հավաքների։

Ընդ որում՝ դա անում են հախուռն, առանց հաշվի առնելու մարդկանց ընտանեկան կարգավիճակը, թե քանի երեխա ունի կամ ինչ առողջական վիճակում է, էական չէ անգամ, թե մարդը հրետանավոր է, տանկիստ, թե կապավոր։

Մեր տեղեկություններով անգամ Կապանում դեպքեր են եղել, երբ մի քանիսին կանչել են ու միանգամից, առանց նախնական կրակային պատրաստվածության, բարձրացրել են դիրքեր։ Սա, ըստ էության, պետական տեռորի հաջորդ փուլն է։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում պետական մակարդակով խուճապ էր տարածվում՝ մարդկանց առաջարկում էին կարգի բերել ապաստարանները։

Ըստ մեր տեղեկությունների՝ սրանով ու նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում հրապարակվեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջները՝ մարդկանց մեջ իշխանությունը փորձում է բնական հիմք ձևավորել, որ եթե կարճաժամկետ կամ իրական ու տևական բախում լինի, մարդկանց իրապես թվա, որ իրենք փրկվեցին, ինչպես դա եղավ 44-օրյայի ժամանակ, երբ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը սկսեց խոսել այն մասին, թե իբրև 35 հազար մարդու կյանք է փրկել, թեև հետագայում, իհարկե, այդ թիվը մի քանի անգամ փոխվեց։

Այս անգամ էլ խոսելու է այն մասին, թե 100 հազար մարդու կյանք է փրկել։ Ընդ որում՝ մարդիկ իրենց իսկապես էլ փրկված են զգալու և, ոչ միայն արդարացնելու են Փաշինյանին, այլ շնորհակալ են լինելու նրան՝ հերթական դավաճանական փաստաթղթի ստորագրման համար։

Շատերի աչքում նա այլևս ոչ թե դավաճան, այլ «փրկիչ է» լինելու։ Սրանով, բացի հասարակության տեռորի ենթարկելուց, բացի իրավիճակից Փաշինյանին հերթական անգամ որպես «փրկիչ» դուրս բերելու փորձից, իշխանությունը ևս մեկ խնդիր է լուծում՝ հերթական անգամ փորձում է պառակտել հասարակությանը։

Այդ 100 հազարի մի մասը ու նրանց ընտանիքի անդամներից շատերը ոչ միայն չեն միանալու ստորագրվելիք փաստաթղթի դեմ բողոքի ակցիաներին, այլև փորձելու են հակազդել բողոքողներին։

Հատկանշական է նաև՝ իշխանությունը չի թաքցնում, որ եռամսյա հավաքներն ու զորակոչը իրենց ձեռքին հերթական մուրճն է։

Երբ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրայինի եթերով սպառնում է ընդդիմությանը, թե բա՝ շահել եք առաջնագիծ գնալու ուղեգիր՝ դրանով վարկաբերում է և ոչ միայն հայրենիքի պաշտպանության գաղափարը, այլև հայրենինքն ինքնին։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ