Ժիրայր Շաղոյանը նորամուտն է նշել «ԲԿՄԱ Սոֆիայի» կազմում
copy image url

Ժիրայր Շաղոյանը նորամուտն է նշել «ԲԿՄԱ Սոֆիայի» կազմում

Սպորտ 2 տարի առաջ - 21:36 03-10-2022
Ֆուտբոլի Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրում «ԲԿՄԱ Սոֆիան» 2։1 հաշվով հաղթել է «Պիրինին»։

«Բանակայինների» կազմում նորամուտն է նշել Ժիրայր Շաղոյանը։ Հայ ֆուտբոլիստը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 74-րդ րոպեին։

Սոֆիայի ԲԿՄԱ-ն 10 տուրերից հետո 25 միավորով 2-րդ հորիզոնականում է և ընդամենը 1 միավոր է զիջում առաջատար «ԲԿՄԱ 1948 Սոֆիային», որը 2 հանդիպում ավելի է անցկացրել։ Ժիրայրի թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 10-ին՝ մրցելով «Լյուդոգորեցի» հետ։

Ամենից շատ դիտված