«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս տարի ևս չի լինի։
Oragir. News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը, տեղեկացրեց, որ այս տարի միջոցառումներ այս պահին դեռ նախատեսված չեն։
«Որոշումը պայմանավորված է երկրում առկա ընդհանուր իրավիճակի հետ»։
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը առաջին անգամ նշվել է 1968 թ-ին, 1983 թ-ից այն դարձել է դարձել է ավանդական։
Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի երկրոդ կիրակի օրը: ՉԻ նշվել 1991-98 թթ-ին:
2020 թ-ին 44-օրյա պատերազմի օրերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ ավանդաբար նշվող Էրեբունի-Երևանի տոնը հետաձգվում է՝ հաղթանակի տոնի հետ նշելու պայմանով: