Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ
copy image url

Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 30-09-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման մասին:

Պուտինի խոսքով՝ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, Լժհ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում:
«Մենք կապահովենք ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անվտանգությունը, կօգնենք վերականգնել ենթակառուցվածքները: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները ժամանել են Կրեմլ՝ Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրեր ստորագրելու:

Ամենից շատ դիտված