Իրանի ժողովուրդը խափանել է թշնամիների ծրագրերը. Ռաիսի
copy image url

Իրանի ժողովուրդը խափանել է թշնամիների ծրագրերը. Ռաիսի

Արտաքին 2 տարի առաջ - 13:03 30-09-2022
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը խափանել է թշնամիների ծրագրերը և թույլ չի տա վերջիննիս գերիշխել երկրի վրա: Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է նախօրեին Թեհրանում ունեցած իր ելույթի ընթացքում։

Իսլամական Հանրապետության նախագահը շեշտել է, որ Իրանի թշնամիները 43 տարի շարունակ առաջնորդվում են սխալ հաշվարկներով և պատկերացնում են, որ Իրանը նման է թույլ և հեգեմոն երկրի:

«Սակայն Իրանը քաջերի և կարող ժողովրդի երկիրն է, թշնամիներին թույլ չի տրվում դավադրությունների և խռովության միջոցով տիրել այս երկրին և նրա ժողովրդի մեծ նվաճումներին»,- ասել է Ռաիսին:

Նա հավելել է, որ Իրանի ժողովրդին նախկինում բազմիցս հաջողվել է խափանել թշնամիների ծրագրերը։

«Թշնամին պետք է իմանա, որ չի հաջողելու ի դեմս այս ժողովրդի, որը միշտ ամբողջ ուժով պաշտպանելու է իր երկիրն ու ռեժիմը»,- նշել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ Իրանի տարբեր բնակավայրերում արդեն տասնչորսերորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք մեկնարկել 22-ամյա Մահսա Էմինիի մահից հետո, երբ նրան բերման էին ենթարկել՝ գլխաշորը ճիշտ չկրելու պատճառաբանությամբ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի