Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը
copy image url

Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը

Ներքին 2 տարի առաջ - 23:45 29-09-2022
Ոստիկանության լրատվական ծառայությունից կայքին հայտնել են, որ ՔԿ-ի ցուցումով Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանն այսօր կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է և փոխանցվել Իջևան ՔԿ վարչություն։ Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։

Համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Բերդի չորրորդ պաշտոնյան է, որին ընտրություններում հաղթելուց հետո կասկածելի հիմնավորումներով փորձում են կալանքի տանել։ Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ ՔՊ թեկնածուի նկատմամբ հաղթանակ տանելով։

Ամենից շատ դիտված